Արցախի ԱԻՊԾ պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, որին աշխատանքից ազատել էին խորհրդարանում ռազմագերիների մասին անկախ պատգամավորների հետ հայտնի քննարկումից հետո, միանում է Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որն ընտրություններին մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ ստեղծած «Հայաստան» դաշինքով։
24News-ի հետ զրույցում Բորիս Ավագյանը տեղեկացրեց, որ միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, և հայտնեց, որ «ընդունել է Սյունիքի քաղաքապետների առաջարկը՝ միանալու Սյունիքի անվտանգության համար մղվող պայքարին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







