Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:08

Պետդեպը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի կալանավորների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելու մասին լուրերը

ԱՄՆ-ի և Իրանի միջև կալանավորների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ավելի ուշ կալանավորների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելու մասին տեղեկությունը հերքել է նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը։

«Ցավոք, այս հաղորդագրությունը ճշմարիտ չէ։ Այդ չորս ամերիկացիներին ազատ արձակելու պայմանավորվածություն չկա։ Մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի հասնենք նրանց ազատ արձակմանը։ Մենք բարձրացրել ենք այս հարցը Իրանի հետ <…> Մենք աշխատում ենք այդ ամերիկացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ: Երբ մենք դա անենք, մենք, իհարկե, ուրախ կլինենք հայտարարել դրա մասին», — ասել է պաշտոնյան CBS հեռուստաընկերության եթերում։

Ավելի վաղ Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր որ ԱՄՆ-ը և Իրանը նախատեսում են կազմակերպել ձերբակալված քաղաքացիների փոխանակում: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+