Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:52

Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դիմացս կանգնի․ Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դիմացս կանգնի»,- ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե իրեն մեղադրում են «Մարտի 1»-ի գործը տապալելու մեջ։  

Նա հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի քրեական գործից նաև անջատված մաս կա, որը դեռ նախաքննության փուլում է:

«Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածներ, այլև այդ գործընթացին առնչված բազում այլ հանցավոր դրսևորումներ: Եթե դրա քննության արդյունքում կպարզվի այլ հանցավոր դրսևորում, այդ թվում՝ եղած ամբաստանյալների կողմից, ուրեմն մինչդատական վարույթի գործով նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի»,- հավելեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության  նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, Արթուր Դավթյանը հայտարարեց, որ այդ փաստի հրապարակումը քրեական գործի շահերին վնասող է համարում:

Անդրադառնալով Սյունիքի դեպքերին՝  նա վստահեցրեց, որ Սյունիքի դեպքերի հետ կապված իրեն հրահանգ չի իջեցվել։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+