Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:11

Արցախի ԱԺ-ն Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 22-ին գումարած լիագումար նիստը վարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նիստին ներկա էին 30 պատգամավորներ. տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է ապրիլի 22-ի նիստի հարցերի քննարկմանը:

Ըստ աղբյուրի՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի՝  ԱԺ նախագահն առաջարկել է լիագումար նիստում քննարկել և ընդունել հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին, նաև հանդես են եկել հանրապետության գլխավոր լրատվամիջոցի բարելավմանն ուղղված, ինչպես նաև ազգային գաղափարախոսություն քարոզող հաղորդումների գործարկման առաջարկներով:

«Հաջորդիվ օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է  ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրինափաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն  ներկայացվել: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելուց հետո օրինափաթեթը դրվել է քվեարկության, որի արդյունքում 30 կողմ ձայնով օրենքների նախագծերն  ընդունվել են որպես առանձին օրենքներ:

 ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում հավանության էր արժանացել: Լիագումար նիստում օրենքի նախագիծը ևս  միաձայն ընդունվել է որպես օրենք:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը ներկայացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Հայտարարության բովանդակությունը  ընդունվել է միաձայն:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի առաջարկով ԱԺ նախագահը բարձր ամբիոնից հրավիրել է ՀՀ ԱԺ նախագահին՝ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու  Ստեփանակերտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության անդամներին ուղղված հարցերով: Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում 17 պատգամավորների կողմից հնչեցվել է 29 հարց: Դրանք վերաբերել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Արցախի հարցի շուրջ ընթացող աշխատանքներին, Արցախի բնակչության և պետական նշանակության ճանապարհների անվտանգությանը, հրադադարի խախտման դեպքերին, պատանդների և գերիների ճակատագրերին, վարկային արտոնությունների ծրագրի մեկնարկին,  սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությանը, սպաների բնակարանային ապահովմանը, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին աշխատատեղերով ապահովմանն ու վճարվող աշխատավարձերի անհամաչափ փոխհատուցմանը:

Նիստի եզրափակիչ փուլում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+