Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:19

Հուսով եմ՝ շաբաթ օրը կկարողանանք ավելին ասել հիշատակի օրվա մասին․ Սպիտակ տան խոսնակ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

Լրագրողներից մեկը հարց է ուղղել նրան՝ նշելով, որ ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նա շեշտել է, որ օրվան ընդառաջ ԱՄՆ 100 օրենսդիրներ նամակ են հղել ԱՄՆ նախագահին, որում խնդրել են նրան կատարել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

Հարցին՝ Բայդենը կկատարի՞ իր խոստումը, Ջեն Փսակին նշել է. «Հուսով եմ՝ շաբաթ օրը  կկարողանանք ավելին ասել հիշատակի օրվա մասին»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ ընդունեց, որով հայերի կոտորածը ճանաչվում է որպես պաշտոնական ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց նմանատիպ բանաձև, որով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվեց որպես ցեղասպանություն:

Նշենք նաև, որ 1981 թ. ապրիլի 22-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր հայտարարության մեջ նշել է.«Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես Հոլոքոստին նախորդած Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած ցեղասպանությունը չպետք է մոռացվի»: Հետագա տարիներին ԱՄՆ նախագահները չեն օգտագործում «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Իր առաջին նախագահական խոսքում Բարաք Օբաման նույնպես խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, բայց հայերեն օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+