Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու:
Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու:
Հաջորդ կարգավորմամբ հարկային պարտավորությունները կհաշվարկվեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգավորումների տրամաբանությամբ, եթե ծրագրի շրջանակում ստեղծված ակտիվները ծրագրից դուրս իրականացվող գործարքի շրջանակում կվաճառվեն: Այս դեպքում արտոնությունները կիրառելի չեն լինի:
Արտոնությունների նպատակն է ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







