Բոլոր հարցերի պատասխանը պետք է տա ժողովուրդը: Ժողովրդի ազատ կամարտահայտմանը որևէ մեկը չպետք է խոչընդոտի: Այս մասին այսօր Արմավիր կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ընտրություններին դուք պետք է որոշում կայացնեք, գնահատական տաք անցյալի ու ապագայի վերաբերյալ: Առաջիկայում՝ ապրիլին ես հրաժարական եմ տալու, բայց ոչ թե գնալու համար, այլ որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասել է նա՝ հայատարելով, որ այդ ընթացքում շարունակելու կատարել վարչապետի պարտականությունները:
«Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, մենք կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ քան նախկինում, եթե ոչ, ապա մենք կփոխանցենք իշխանությունը նրան, ում դուք կընտրեք: Եթե դուք ընտրեք գելերին, ձեր ընտրությունն է»,-ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ Ն. Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







