Կառավարության հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ առաջարկվող նախագծերից մեկով սահմանվում են ընթացակարգեր՝ կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի նկատմամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության տեսակների և միջոցառումների, հսկողություն իրականացնող աշխատակիցների իրավունքների և պարտականությունների, հսկողության միջոցառումների իրականացման կարգի, ժամկետների, հսկողության ընթացքում բացահայտված անհամապատասխանությունների և թերությունների վերացման հետ կապված:
Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն օդանավակայաններում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի նկատմամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության միջոցառումները, հնարավորություն կընձեռվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները, ինչպես նաև ԻԿԱՕ չափորոշիչներին համապատասխանեցնելը։
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում մշակվել է ներկայացված նախագիծը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



