Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:08

Փաշինյանն ի վիճակի չէ արդար ընտրություններ կազմակերպել․ Արամ Սարգսյան

Փաշինյանն ի վիճակի չէ արդար ընտրություններ կազմակերպել․ Արամ Սարգսյան

Երկրում ձևավորվել է անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ։ Պատերազմում անփառունակ պարտություն կրած իշխանությունն ի վիճակի չէ արդար ընտրություններ կազմակերպել։ 

Armenia Today-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը, ՀԴԿ առաջնորդի խոսքով, պետք է հրաժարական տային։ Ըստ նրա՝ նրանք կարող էին պարզապես մասնակցել ժամանակավոր կառավարության կազմակերպած ընտրություններին: Ընդ որում, ըստ Ա․ Սարգսյանի, այդ կառավարության կազմի մեջ պետք է մտնեին այն արհեստավարժները, որոնք չեն սպասարկում այս կամ այն քաղաքական ուժերի շահերը։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ նա նշեց․

«Նրանք հիմա արդարանում են, թե իբրև այլ հնարավորություն չեն ունեցել։ Դատելով այդ ամենից՝ նրանք իշխանության հետ լավ առևտուր են արել, որպեսզի այս ընտրությունների արդյունքներով վերստեղծեն այնպիսի որակով խորհրդարան, ինչպիսին այսօր է։ Մեզ համար դա անընդունելի տարբերակ է»։

Ժամանակավոր կառավարությունը, Սարգսյանի խոսքով, կկարգավորեր երկրում ստեղծված մթնոլորտը։ Նրա խոսքով, ժամանակավոր կառավարությունը կլուծեր մի շարք հրատապ խնդիրներ, որից հետո մեկ տարվա ընթացքում կնախապատրաստեր ընտրություններ՝ նախապես փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում:

Քաղաքական գործիչը նաև ընդգծել Է Սահմանադրության մեջ էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։

«Միայն այդ քայլերից հետո կարելի էր խոսել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իսկ իշխանությունների առաջարկած տարբերակն անընդունելի է ոչ միայն մեր կուսակցության, այլև շատ այլ քաղաքական ուժերի համար»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ վերջերս ՀԴԿ-ի մասնակցությամբ «Երրորդ ուժ» կոչվող դաշինքն է ձևավորվել․ «Մենք բոլոր քաղաքական միջոցներն օգտագործում ենք հունիսին ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու համար, քանի որ այն, ինչ պատրաստվում է անել իշխանությունը, դավադրություն է մեր ժողովրդի դեմ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+