Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից:
«ՄԹ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից»- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







