Փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադարձել է լրատվամիջոցների մեկի «Դատարանը Սերժ Սարգսյանի գրեթե 1 միլիոն դոլարի գույքը թողեց կալանքի տակ» վերնագրով երեկ հրապարակված հոդվածին։
Նա ընդգծել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք, բաժնեմասեր և արժեթղթեր։
«Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ Նախագահի ֆինանսական միջոցներին, դրանց վերաբերյալ սպառիչ տեղեկություններն առկա են Ս.Սարգսյանի հայտարարագրերում»,- նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







