Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:34

Երևանում հայտարարել են, որ Բաքուն Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների է պահում

Ադրբեջանը Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների է պահում, և նրանց վերադարձի հարցը խոչընդոտում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսությանը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում այդ հարցը քննարկել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Իսկ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը խախտելու մեջ.
«Մեզ համար ամենագլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց վերադարձն է, և այդ հարցը ես քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։ Ես գիտեմ, որ դրանք հարյուրից ավելի են, բայց կոնկրետ թվեր չունեմ, ուստի մենք երկխոսություն ենք վարում, քանի որ նրանք նույնպես ցանկանում ենք պարզել, թե քանի մարդ է ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքու — խմբ.) դա ավելի լավ գիտեն:

Ռազմական գործողությունների պատճառով հասկանալի է, որ մենք ունենք մարդկանց ցուցակ, որոնք գտնվում են Ադրբեջանում, և դեռ անհայտ կորածների ցուցակ կա։ Թվերն անընդհատ փոխվում են»,-հավելել է նա:

Սինանյանի խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում ևս կնպաստի այդ հարցի կարգավորմանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացնում է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրանց։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսություն սկսելը», — հայտարարել է Սինանյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին:

Սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են մարտական գործողություններ, որոնք դարձել են բազմամյա հակամարտության շարունակությունը եւ հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն դա հաջողվել է նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ հայտարարությունը: Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին ու զոհվածների աճյունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+