Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:27

Հաշվեքննիչ պալատը ֆինանսական գաղտնիք հանդիսացող տեղեկություն ստանալու հնարավորություն կստանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­­ռա­­վա­րու­թյան առաջար­կությանը։ Նույն որոշման համաձայն՝ կա­­ռա­­վա­րու­թյան առաջար­կությունը սահ­ման­ված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխա­տա­կազմ:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը գործնականում անսահմանափակ իրավասություն է ստանում ստուգումներ իրականացնել ֆինանսական կազմակերպություններում: Ստուգումը ենթադրում է նաև պահանջել ու ստանալ ցանկացած փաստաթուղթ ու տեղեկատվություն՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք առկա են հաշվեքննության օբյեկտ հանդիսացող պետական մարմինների մոտ:

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նման կարգավորումները կհանգեցնեն տնտեսվարող սուբյեկտների մոտ լրացուցիչ վարչարարության և կխոչընդոտեն վերջիններիս բնականոն գործունեությանը, քանի որ իրավաբանական անձի և պետության կամ համայնքի միջև համապատասխան պայմանագիր կնքվելու դեպքում պետությունն իր ռիսկերը գնահատելիս՝ պայմանագրում կարող է նախատեսել Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգում իրականացնելու դրույթ։

Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը հնարավորություն կունենա առանց սահմանափակման ստանալ նաև օրենքով պաշտպանվող բանկային ու ֆինանսական այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություն, ընդ որում՝ առցանց հասանելիության սկզբունքի հիման վրա։

Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հաշվեքննողը կարող է ծանոթանալ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+