Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:07

Ալիևը չի հաղթել հայկական բանակին, հայ ժողովրդին, նա հաղթել է ապիկար իշխանություններին. Սերժ Սարգսյան

Ես վստահ եմ՝ Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, բայց նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի երկրորդ մասում այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը: 

Դիտարկմանը՝ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո նշել էր, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին և ոչ թե նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին,  Ձեր ու Ռ. Քոչարյանի բանակին, և հարցին՝ Ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել այս պատերազմում, Սերժ Սարգսյանը նշեց.

«Մենք 1990-ականներին հաղթել ենք Ալիևի հորը, 2016թ.-ին Ալիևը, փաստորեն, պարտվել է ինձ: Ալիևը ինձ պարտվել է ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-2018թթ.-ին: Վստահ եմ՝ նրա մեջ ինձ ինչ-որ բանում հաղթելու անհագուրդ պահանջ էր ձևավորվել: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ: Նա գիտի, թե ում է հաղթել և  գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել: Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին: Ո՛չ հայկական բանակը, և ո՛չ էլ հայ ժողովուրը կապիտուլյացիայի չեն ենթարկվել, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով հանդերձ, նաև թիմից գաղտնի:

Ալիևը ինչ-որ առուոմով ճիշտ է: Այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ  Քոչարյանը, և՛ ես, և՛ բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարություն ենք ունեցել: Կապիտուլյանտն ի՞նչ դերակատարություն է ունեցել: Մի օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով, միգուցե, Ալիևը ճիշտ է: Բայց եթե Ալիևի տեսանկյունից նայենք, էս կապիտուլյանտին հաղթել են Մութալիբովն ու Էլչիբեյը: Այսինքն՝ անտրամաբանական է Ալիևի ասածը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+