Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:07

ՀԱՊԿ սահմանների անմիջական հարևանությամբ զինյալների առկայությունը ռիսկեր է պարունակում․ Զաս

ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես էր գալիս Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանում բոլոր խնդիրների խաղաղ կարգավորման օգտին:

Այս մասին երեքշաբթի կայացած առցանց ճեպազրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը չի սահմանափակվել միայն իրավիճակի մոնիտորինգով:

«Մենք մեծ աշխատանք ենք կատարել, սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ մենք ունենք կոլեկտիվ անվտանգության հիմնարար համաձայնագիր, որտեղ հստակ շարադրված են այս կամ այն ​​պետություններին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ-ի հնարավորությունների օգտագործման պայմաններն ու կարգը»,- ընդգծեց Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը վկայակոչեց Կազմակերպության 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ ռազմական ագրեսիայի դեպքում, պետության խնդրանքով, նրա կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնալու դեպքում  անմիջապես կտրամադրվի համապարփակ օգնություն, այդ թվում՝ ռազմական:

«Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար: Ուստի մենք չենք գործարկել այս մեխանիզմը և չենք համարել այն»,- ընդգծեց Զասը՝ հավելելով, որ ՀԱՊԿ սահմանների անմիջական հարևանությամբ զինյալների առկայությունը ռիսկեր է պարունակում հավաքական անվտանգության համար:

«ՀԱՊԿ-ը տեղեկություն ուներ հակամարտության գոտում սիրիացի զինյալների ներկայության մասին: Մենք դա համարեցինք որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար: Որտե՞ղ են այժմ այդ զինյալները: Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ իրավիճակի վերահսկողությունը իրականացնում են ռուսական խաղաղապահ ուժերը, Ադրբեջանը և Հայաստանը:

Բայց մենք ելնում ենք նրանից, որ վարձկանները, եթե նրանք այնտեղ են մնացել, պետք է լքեն այս տարածքը, քանի որ ՀԱՊԿ սահմանների անմիջական հարևանությամբ զինված ստորաբաժանումների կամ անօրինական զինված կազմավորումների ստեղծումը ռիսկային է մեր հավաքական անվտանգության համար»,- ասաց Ստանիսլավ Զասը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+