Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:26
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Մեդվեդևը կարծում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը քննարկելը վաղաժամ է

Առանց Ռուսաստանի նախագահի, ԼՂ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրել է 2016 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև 4-օրյա պատերազմը՝ հավելելով, որ «այն ժամանակ Քարտեզ էր պատրաստվել, բայց, ցավոք, հակամարտող կողմերը դրանից չօգտվեցին», որը «հանգեցրեց նոր հակամարտության, մեծ թվով զոհերի»:

«Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի անթերի աշխատանքի շնորհիվ կրակը դադարեցվեց, հակառակ դեպքում, պատերազմը կարող էր շարունակվել մինչ օրս», — ընդգծել Է Մեդվեդեւը: Նա հավելել է, որ «դա հսկայական աշխատանք է, որի համար և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»:

«Այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության թեժ փուլը դադարեցվեց, իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանդարտվեց, և դա ամենակարևորն է. մարդիկ չեն մահանում և զարգացման հնարավորություններ կան», — նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Ի դեպ, Մեդվեդեւը ԼՂ-ում Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում: Միաժամանակ, նա բարձր է գնահատում Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նշելով, որ այդ երկիրը հանդիսանում է Ռուսաստանի կարևոր գործընկերը և շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մեդվեդևի խոսքով՝ այդ համգամանքը հաշվի չառնել հնարավոր չէ: 

Իսկ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցին, Մեդվեդևն ասել է, որ այն հիմա քննարկել չի կարելի:

«Միանգամայն ակնհայտ է բոլորին, որ ԼՂ կարգավիճակի հարցն իսկապես լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել: Հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են քննարկումներ ընթանում: Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին, չգիտես ինչու, ինչ-որ կերպ մոռանում են։ Ուստի, կարգավիճակի մասին հարցն ավելի լավ է թողնել ապագային», — վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+