Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:06

Վարչապետը հանդիպեց Սառնակունք գյուղի բնակիչների հետ

Վարչապետը հանդիպեց Սառնակունք գյուղի բնակիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է։ Նրա առաջինը կանգառը մարզի Սառնակունք գյուղում էր:

Քաղաքացիներից մեկի՝ GPS-ով սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ է արվում՝ ամենատարբեր ձևերով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս առումով որևէ խնդիր չկա»:

Վարչապետը հավելեց, որ հիմա հետցնցումային իրավիճակների մեջ ենք գտնվում. «Մենք ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար: Մենք պետք է  ամեն ինչ անենք մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին վերադարձնելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և նախորդ օրը հայրենիք վերադարձած 6 զինվորի մասին: Նա նշեց՝ չնայած սգո օր է, բայց դա տրամադրություն է փոխել: «Այս սգի մեջ բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում, որ դրա շուրջ մեր լավատեսությունը կառուցենք»,-ասաց նա:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց մեր հերոսների հիշատակին։

Նշենք, որ արդեն քանի օր է՝ Սյունիքի բնակիչները փակել են մարզի ճանապարհները՝ այսկերպ իրենց դժգոհությունը հայտնելով իրականացովող սահմանազատման աշխատանքների հետ կապված։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+