Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:57

Փաշինյանը՝ 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները «վաճառելու» լուրերի մասին

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը 5 մլրդ դոլար է փոխանցել իրեն՝ Արցախի 7 շրջանների դիմաց:

«Առաջինը՝ Ադրբեջանի նախագահի հետ կապի մասին հայտարարել եմ հրապարակային, որ կա օպերատիվ կա, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեում: Երկրորդ՝ ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա քրգործ հարուցվի, այսօր ընդդիմության շարքերն անցած գործիչը թող հրապարակային ցուցմունք տա, եթե ԱԱԾ նախկին տնօրենը դավաճանության հետ է առնչվել և քրգործ չի հարուցել, ապա ինքն է դավաճան կամ համադավաճան, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չի տվել, կամ հրաժարական չի տվել:

Ես համաձայն եմ՝ բաց հրապարակային քննություն անենք, տեսնենք՝ ով է դավաճան, և ով դավաճան չէ:

Հետաքննություն անենք՝ 5 մլրդ դոլարով վաճառել եմ Արցախը, թե՞ ոչ: Ստուգենք իմ և իմ ընտանիքի ունեցվածքը՝ արդյոք վարչապետի պաշտոնում իմ ունեցվածքը որևէ կերպ բարելավվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ պետի պաշտոնավարման ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, սակայն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է Փաշինյանի կողմից Արցախը «վաճառելու» վերաբերյալ հայտարարությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+