Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:14

Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսում են գազատար կառուցել Նախիջևանում

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դենմեզը և Փյարվիզ Շահբազովը Անկարայում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Թուրքիայից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ, հաղորդում է РИА новости-ն:

«Թուրքիա-Նախիջևան գազամուղը կկառուցվի ի շարունակություն Իգդիր քաղաք տանող գազատարի, որը TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելքի կետն է։ Այն սկզբնավորվելու է Իգդիրում և վերջանալու է Սադարակում, թուրքական մասը կազմելու է 85 կմ», — ասել է Դենմեզը։

Նրա խոսքով  գազամուղով գազի մատակարարումները պլանավորվում են տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ծավալով, գազատարի թողունակությունը՝ օրական մեկուկես միլիոն խորանարդ մետր կլինի:

Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գործարկման պաշտոնական արարողությունը Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնե քաղաքում: 

Ադրբեջանի նախագահն այդ օրը անվանել է «պատմական» և հույս հայտնել, որ TANAP-ը «օգուտ կբերի ինչպես Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես էլ հարևան այլ երկրներին»: Էրդողանն էլ իր հերթին TANAP-ի կառուցման նախագիծը Անկարայի և Բաքվի միջև պատմական բարեկամության խորհրդանիշ է անվանել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+