Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:52

Ինչպե՞ս փրկել Սյունիքը․ Վարուժան Գեղամյանի անդրադարձը

«Անցավ ուղիղ մեկ ամիս այն պահից, երբ ՀՀ տգետ ու ապաշնորհ իշխանությունները հանգեցրին մեր երկիրը խայտառակ կապիտուլյացիայի և մենք կորցրինք մեր հայրենիքի 1/4-ը»,- այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հավելելով․

«Այս մեկ ամսվա ընթացքում ոչ միայն չեն լուծվել ռազմագերիների ու անհետ կորածների հրատապ հարցերը, այլև առաջ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է եռանդուն ջանքեր, փորձ ու գիտելիք։ Այդ խնդիրներից ամենաշոշափելին, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցնելիք նոր սահմանագիծն է, որը ճիշտ է կոչել ռազմաճակատի գիծ։

Այս ռազմաճակատի գծից են կախված ոչ միայն Արցախը վերադարձնելու ու պահելու մեր հնարավորությունները ապագայում, այլև Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի բնակավայրերի մեծ մասի բնակչության ֆիզիկական ու տնտեսական անվտանգությունը»։

Ըստ Գեղամյանի՝ ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանային գիծը, որը ներկայումս հիմք է ծառայում «GPS»-ով նոր սահմանազատման համար, 1988թ. հունվարի 12-ի «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների հաստատման աշխատանքների անցկացման վերաբերյալ արձանագրությամբ» ստացել էր այլ տեսք, քան փորձում է այսօր ներկայացնել Ադրբեջանը և որին  հետևում են մեր իշխանությունները։

Արձանագրությունը, որ ստորագրված է եղել 2 երկրների կողմից, սահմանում էր նոր գիծ, որտեղ հաշվի էր առնված, օրինակ, Գորիսի շրջանի հայ բնակչության արոտավայրերի հարցը կամ Կապանի օդանավակայանի ու ճանապարհի հարցը։ Եթե այս փաստաթուղթն գործառնության մեջ դրվեր նոյեմբերի 10-ին, ապա այսօր Սոթքը հայկական կլիներ։

«Քանի որ դա չի արել կառավարությունը, երեկ այս փաստաթղթի վրա է հղում արել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը՝ դիմելով ՌԴ նախագահին սահմանազատման աշխատանքներին օժանդակելու համար։ Հուսանք, որ դեռ հնարավոր կլինի փրկել Սյունիքը»,- գրել է թուրքագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+