Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերջին շաբաթվա ընթացքում շարունակում է կայունանալ։
Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ սադրանքներ չեն եղել», — ասել է նա:
Զախարովային խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն իրականացվում են առանց որևէ լուրջ միջադեպերի։
«Նշված դրական միտումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրումը ճիշտ էր, և ներկայում այն գործնականում լիարժեք կյանքի է կոչվում։ Նման տրամադրվածությունը գերակայում է նաև մեր օտարերկրյա գործընկերների շրջանում։ Բոլոր հարցերը, որոնք բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից, մնում են Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում», — ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







