Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:53

Քարվաճառում երեկ տեղադրված դարպասներն այսօր կոտրվել են․ Թագուհի Թովմասյան

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ երեկ Քարվաճառում տեղադրված դարպասն այսօր կոտրվել է, ու հակառակորդն առաջ է գալիս։ Դարպասները ուրիշ տեղ պետք է դրվեն։ Ես չեմ հասկանում, թե Եռակողմ հայտարարության երրորդ կամ երկրորդ կողմը ո՞ւր է։ Ես, որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր, խնդրում եմ պաշտպանել վարդենիսցիների իրավունքները։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը լքած, բայց մանդատը պահպանած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Տեղեկատվություն կա նաև այն մասին, որ ադրբեջանցիները մտել են Սոթքի ոսկու հանք։ Լուրը դեռ Թովմասյանի հետ զրույցում չեն հաստատել, սակայն, իրական վտանգ կա։

Թովմասյանը ահազանգեր է ստանում, որ կան զինվորներ, որոնք սեպտեմբերի 25-ից մինչև հիմա անգամ լոգանք չեն ընդունել։ Նրա խոսքով՝ հերթափոխ ընդհանրապես չի իրականացվում։ Զինծառայողները չեն կարող իջնել դիրքերից։

«Ե՞րբ պետք է դուրս գանք թմբիրից, աշխատանք կա անելու։ Իսկ գերիների ու անհետ կորածների թվի մասին որևէ մեկը կարո՞ղ է գոնե մոտավոր թիվ հրապարակել, կարո՞ղ է որևէ մեկը հստակ ժամկետ նշել, թե երբ կկարգավորվի այս հարցը»,- ասաց Թովմասյանը՝ հրավիրելով Ոստիկանության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի ուշադրությունը բարձրացված հարցերով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+