Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:49

Բազմաթիվ հարցերի պատասխաններ են պետք Լաչինի միջանցքի տնտեսական դերը գնահատելու համար․ Միքայելյան

Լաչինի միջանցքի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի վրա նրա ազդեցության հիմնական կարևորությունը քաղաքականն է, որովհետև տնտեսական դերը պարզելու համար մենք բազմաթիվ բաներ չգիտենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

«Մենք չգիտենք, թե ինչ վիճակում է այս պահին Արցախի տնտեսությունը։ Մենք չգիտենք՝ ինչքան բնակչություն կվերադառնա, և որքան երկար նրանք կմնան։ Մենք չգիտենք՝ Սյունիքու՛մ ինչպիսին կլինի իրավիճակը։ Արցախի տնտեսության հետ կապված չգիտենք նաև գյուղատնտեսական, իսկ ավելի ստույգ՝ անասնապահության վիճակի (գլխաքանակի կորուստներ և այլն) մասին։ Լաչինի միջանցքի գործարկման տնտեսական կարևորությունը գնահատելու համար մեզ պետք են այս հարցերի պատասխանները»,- ասաց Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Լաչինի միջանցքի քաղաքական կարևորությունը շատ մեծ է, քանի որ այն ամենն, ինչ մնացել է Արցախից, ամբողջությամբ կախված է Լաչինի միջանցքից, դրա գործարկումից։ Բացի այդ՝ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է մատակարարման հնարավորություն ունենան, ինչը նրանց կտա այդ միջանցքի գործարկումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը կգործարկվի դեկտեմբերի 1-ից։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+