Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:23

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում. Պոմպեո

Մինսկի խումբը պետք է շրջանակ հանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործողությունների համար: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը հայտարարել է Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»,- ասել է Պոմպեոն:

Միաժամանակ նա հատկապես նշել է, որ ԱՄՆ-ը «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: «Մենք այդպիսի մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նախագահ Մակրոնի հետ միասին մենք երկար քննարկեցինք Թուրքիայի վերջին գործողությունները եւ համաձայնության եկանք այն հարցում, որ դրանք շատ ագրեսիվ բնույթ են կրում՝ լինի դա Ադրբեջանին նրա աջակցությունը, թե սիրիական ուժերի տեղակայումը տարածաշրջանում: Մենք քննարկեցինք նաեւ Թուրքիայի գործողությունները Լիբիայում, որտեղ այս երկիրը նաեւ նպաստել է երրորդ երկրների կազմավորումների տեղակայմանը: Քննարկվեցին նաեւ Թուրքիայի գործողությունները արեւելյան Միջերկրական ծովում, եւ այս ցուցակը կարելի է շարունակել»,- ասել է Պոմպեոն:

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների ինտերնացիոնալացումը կործանարար է եւ վնասում է բոլոր առնչվող երկրներին»,- հավելել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլոց մասին: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+