Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:50

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Էրդողանի հրամանագիրը վերաբերում է մոնիթորինգի կենտրոնին. Պեսկով

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարան էր ներկայացվել թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ Էրդողանի հրամանագրի նախագիծը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքների ապահովմանը, ТАСС գործակալության հաղորդմամբ՝ կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կլինի մոնիթորինգային կենտրոն Ադրբեջանի տարածքում, այնտեղ պետք է ուղարկել թուրք զինվորականների։ Դա Թուրքիայի հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերի կատարումն է», — նման փաստաթղթի հայտնվելու փաստն այսպես է մեկնաբանել Պեսկովը։ Նա ընդգծել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիթորինգային կենտրոն ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություններին, ապա դա Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է», — հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, հայտնել է, որ ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ կառնեն այն կետերում, որտեղ գտնվում են կրակի դադարեցման պահին, իսկ Արցախի տարածքում կտեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+