Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:44

ԼՂ-ի ապագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտություն կա․ Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա նշել է նոյեմբերի 10-ին արված հայտարարության մեջ:

«Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտություն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարությունը և ուսումնասիրում է դրա պայմաններն ու հետևանքները, և, նախարարի խոսքով, ակնկալվում են պարզաբանումներ դրանց ազդեցությունը գնահատելու համար:

«Մարտերի դադարեցումը կարևոր է: Կողմերը մի քանի անգամ ստանձնել են այս պարտավորությունը վերջին շաբաթների ընթացքում, և մենք հավատարիմ ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես վերջ կդնի իր հարձակմանը: Այս համատեքստում մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել ոչինչ, ինչը հակասում է այս հիմնական գերակայությանը»,-ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Նրա խոսքով՝ այս դժվար պահին Ֆրանսիան վերահաստատում է իր սրտանց բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ Հայաստանի հետ սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերի լույսի ներքո: «Այս ողբերգական իրավիճակում մենք կանգնած ենք նրա կողքին: Մասնավորապես, մենք աշխատելու ենք տրամադրել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը: Իրավիճակը տեղում՝ բնակչության տեղահանմամբ և քաղաքային կենտրոններում մարտերով պայմանավորված, հանգեցրեցին լուրջ հումանիտար հետևանքների»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+