Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:23

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն 7 օր հետո հանդես կգան ռազմական դրության ռեժիմը վերացնելու նախաձեռնությամբ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համաձայնություն ունեն՝ սպասել ևս 7 օր և դրանից հետո հանդես գալ ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու հարցով Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց «Facebook»-ի իր էջի ուղիղ եթերով:

Մարուքյանը նշեց, որ հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: «Եվ ես ասել եմ, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք: ԳՇ պետը ինձ հորդորել և խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել, և դեռ ամեն ինչ չի ավարտվել»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ: Մարուքյանի խոսքով՝ ԳՇ պետի խնդրանքն այն է եղել, որ առնվազն 7 օր դա չանեն: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ընդունել է ԳՇ պետի առաջարկ-հորդորը: «Եվ մենք քննարկել ու որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո»,-ասաց նա ու հավելեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը նաև նրան է տեղեկացրել այդ պահանջի մասին:

Այսպիսով, ընդդիմադիր երկու խմբակցություններն ունեն համաձայնություն՝ սպասել 7 օր և դրանից հետո նախաձեռնել ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ: Նա շեշտեց, որ այս օրերին պետք է առաջնորդվել միայն ու միայն պետական շահով: Մարուքյանը հորդորեց քաղաքացիներին սթափ լինել, որևէ կերպ որևէ քայլ չանել պետական գույքի նկատմամբ, որևէ պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն չկիրառել: Մարուքյանը խստորեն դատապարտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությունը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+