Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:17

Այդ պահը չի եկել․ Համազասպ Դանիելյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Այդ պահը չի եկել․ Համազասպ Դանիելյանը՝ մանդատը վայր դնելու մասին

«Իմ քայլը» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է. բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ ընդգծելով, որ ասվածը թե սկզբունքների, թե կոնկրետ թեկնածուների մակարդակում է:

Պատգամավորը հերքեց տեղեկատվությունը, թե ՍԴ դատավորների ընտրության հարցում եղած տարաձայնությունների պատճառով որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։

«Մանդատը վայր դնելու մասին լուրերը լրատվամիջոցի հորինվածքն է: Ես շատ պարզ, հստակ գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՍԴ նոր դատավորների ընտրությանը՝ Դանիելյանն ընդգծեց, որ կարևորագույն հանգամանքն այն է, որ ՀՀ-ում ՍԴ կազմի համալրման հարցն ինքնին կարևոր է և հետաձգումը հղի է խնդիրներով։

«Ասյտեղ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ում անորոշ ժամանակով հետաձգումը հղի էր լուրջ ռիսկերով: Պետք է հաշվի առնենք համատեքստը, իսկ համատեքստն այն է, որ ՍԴ կազմը պետք է համալրվեր և համալրվեր այն սկզբունքների համաձայն, որի մասին խոսել ենք գործընթացի կողմից, այսինքն ՍԴ դատավորները պետք է համապատասխանեն 2015-ի Սահմանադրությանը և մենք անորոշ ժամանակով չէինք կարող հետաձգել այդ հարցը»:

Հարցին, թե արդյոք, օրինակ, Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելով ՍԴ-ի հանդեպ հանրային  վստահությունը վերականգնվելու է՝ Համազասպ Դանիելյանն արձագանքեց. ժամանակը ցույց կտա այս ընտրության արդյունավետությունը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյան, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը և Գոռ Գևորգյանը մտադիր են վայր դնել մանդատները՝ ՍԴ դատավորների ընտրության հարցում   խմբակցության ընդհանուր դիրքորոշման հետ ունեցած անհամաձայնության պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+