Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:30
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Ինչպիսի՞ թեժ աշուն է մեզ սպասվում՝ ականատես կլինենք հոկտեմբերի 8-ին․ պատգամավոր

Ցանկացած անձ Սահմանադրությամբ սահմանված կարգով ազատ հավաքներ հրավիրելու իրավունք ունի՝ պահպանելով օրենսդրական պահանջներն ու հակահամաճարակային կանոնները.  իրենց իրավունքն են իրացնում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հոկտեմբերի 8-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նա հանրահավաքի մասով կանխատեսումներ չարեց՝ համարելով անիմաստ և ժամանակավրեպ։

Պատգամավորը համաձայնեց, որ հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց միաժամանակ նկատեց, որ մեծ ծավալի չեն հասնում:

«Բոլոր հարցերի շուրջ 100 տոկոսանոց կոնսենսուս չի կարող լինել: Եվ ցանկացած քաղաքացու դժգոհություն կարևոր է մեզ համար», — ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Ստեփանյանն էլ հավելեց, որ պետք է հաշվի առնել, որ ինչպես իշխանությունն ունի իր օրակարգը, այնպես էլ ընդիմությունը, և յուրաքանչյուրը կարիք ունի որևէ գործողության շրջանակում պահպանել իր էլեկտորատը, հնարավորության դեպքում՝ նաև ավելացնել:

«Թեժ աշուն տարբեր ժամանակներում ընդդիմությունը խոստացել է: Բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը: Հետևաբար՝ սա ընդամենը ընդդիմության քաղաքական օրակարգն է: Իսկ թե ինչպիսի թեժ աշուն է մեզ սպասվում, կամ այդ հանրահավաքը որքան հուժկու կլինի, հոկտեմբերի 8-ին բոլորս հնարավորություն կունենանք ականատես լինելու»,- նշեց Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ  հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+