Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:21

Մեղրիի անցակետը կարդիականացվի․ աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերին

Խորհրդարանը քննարկեց «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տրված անցակետով անձանց և ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 10 մլն 626 հազար 263 եվրո գումար, իսկ Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ 10 մլն 520 հազար եվրո։ Եվս  700 հազարի չափով իրականացվելու է ֆինանսավորում՝ դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի ԵՄ-ն՝ եվրոպական հարևանության գործիքի ներքո»,- ասաց Հովհաննիսյանը:

Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանային ացակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝  4000 քմ կառուցապատման մակերեսով, տանիքում՝ 1500 քմ արևային էներգակայանով: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերին:

Վարկային այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 10,626,263 եվրո գումար:

Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը` 3 տարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+