Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:18

Ամեն ինչ անելու եմ՝ զոհվածների հարազատները ծանոթանան ապրիլյան զեկույցի բոլոր մանրամասներին․ Քոչարյան

Ապրիլյան քառօրյայի մասին զեկույցն այս պահին ամփոփիչ քննարկման փուլում է և այս ամսվա ընթացքում անպայման ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի ըստ կանոնակարգ օրենքի՝ դրվի ընթացքի մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց մասեր, որը, ըստ պետական գաղտնիքի մասին օրենքի, հնարավորություն կտա թե՛ հասարակությանը, թե՛ ԱԺ պատգամավորներին, թե՛ անվտանգության մարմնի հիմնական պատասխանատուներին ուսումնասիրել այն։ Մի բան կարող եմ ասել՝ ինչպիսի պետական գաղտնիքի կարգավորման տիրույթում էլ լինի՝ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի զոհվածների հարազատները հնարավորություն ունենան ծանոթանալու զեկույցի բոլոր մանրամասներին»,- ասաց Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հասանելություն է ունեցել հանձնաժողովի առջև դրված մի շարք հարցերի, մասնավորապես՝ «մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ»։
«Ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել։ Սկզբնական փուլը այն մինիմալն է, որ ինչ որ գործողության հայտարարման դեպքում՝ զինվորը ունեցել է կրակելու հնարավորություն, սակայն որոշ դիրքերում եկել է մի պահ, երբ կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ։ Հանձնաժողովն իր աշխատանքի արդյունքում տալու է բացատրություններ, թե ո՞ր դիրքերում ուշացան, ի՞նչ հետևանք ունեցավ, կարո՞ղ էին ուշանալ, թե՞ չէին կարող ուշանալ, բանակի կառավարելիության աստիճանն ինչպիսի՞ն էր»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ ապիլյան գործողությունների ժամանակ առաջնագծի զինվորները կերտել են հաղթանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+