Ապրիլյան պատերազմի հարցում որևէ կետում Արցախի հանրապետության նախագահի և ՀՀ զինված ուժերի ղեկավարի տեսակետների միջև հակասություն չկա։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը հրապարակում էր արել, որում ասվում էր, թե Արցախի նախագահի կարծիքն էականորեն հակասում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետին։
Վահրամ Պողոսյանը նշեց, որ չի պատրաստվում մեկնաբանել մամուլում հայտնված որևէ ենթադրություն։ Նա լրատվամիջոցներին և քաղաքական տարբեր գործիչների հորդորում է Արցախից զերծ մնալ։
«Որևէ ձևով թող չփորձեն պառակտում մտցնել։ Սամվել Բաբայանի թեման փակել են, հիմա էլ Հարությունյանի և Տոնոյանի հարաբերությունների մեջ են մտնում։ Ադրբեջանական մամուլի և հայկական որոշ լրատվամիջոցների հրապարակումներն իրարից չեն տարբերվում։ Ինչքանով է սա թույլատրելի. այս աստիճան չի կարելի»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







