Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:14

Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը՝ e-petition.am-ը

Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը՝ e-petition.am-ը

«Մենք, ինչպես գիտեք, շարունակական աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման առումով»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ի Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների ցանկում 68-րդ տեղում է՝ նախորդ զեկույցի համաձայն իր դիրքը բարելավելով 19 կետով: Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,- ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը հայտնել է նաև, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակ՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեյններով․ սա change.org-ի հայկական տարբերակն է։

«Հանրագիրը հանրային նշանակության հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ ոլորտների հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական, տեղական կամ ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունների թերությունների շտկման կամ գործունեության բարելավման վերաբերյալ հաղորդում: Հանրագրերի միասնական հարթակը հնարավորություն է տալու ներկայացնել կոլեկտիվ և անհատական հանրագրեր, աջակցել ներկայացնող նախաձեռնություններին, հետևել հանրագրի ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը»,- ասաց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ հետևելու է և ականջալուր է լինելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+