ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ազդարարում են ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկը։Այս մասին Բադասյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Նախարարը նշել է, որ Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։
Նշվում է, որ այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։
«Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում բարեփոխումները։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ, և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին։ Վստահ եմ՝ մեր Կառավարության նախաձեռնությունները կհաջողեն»,- գրել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







