Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մովսեսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Գևորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







