Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր այն լայն քննարկման առարկա դարձած հայտարարությանը, երբ նշել էր, որ պետք է պայմաններ ստեղծվեն քրստոնյա-արաբներին ևս Հայաստանում ընդունելու և հայ հասարակության մեջ ինտեգրելուն։
Ըստ Սինանյանի՝ այդ տեսաժապավենում, որում ֆիքսվել է այդ միտքը՝ իրականում արտահայտել է լիբանանահայ Շահան Գանթահարյանը, որի հետ ինքը համաձայնել է։
Նա հավելել է նաև, որ այդ քննարկումների ողջ ենթատեքստը քաղաքական է։ «Ոչ ոք չի ասել, որ պետք է մտածել նրանց բերելու մասին։ Խոսք է գնացել այն մասին, որ երանի Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կապրեն հայերին նման ազգեր։ Իսկ թե ինչո՞վ են նրանք նման հայերին, գիտե՛ք, ես հիմա չեմ ուզում պատմության, աշխարհագրության դասեր տալ, երբ հարյուրավոր-հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային»,-նշել է Սինանյանը։
Սփյուռիք հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ այդ քննարկման ժամանակ խոսքն այն մասին էր, թե ի՞նչ կետի մենք կուզենայինք հասնել և այնքան լավ երկիր լինենք, որ կլանենք այլ ազգերի։ «Կան մարդիկ, որ դեմ են դրան, դա միգուցե վիճաբանության թեմա է։ Կա՞ աշխարհում որևէ պետություն, որը կարողացել է մեծանալ ու հզորանալ առանց կլանելու այլ ազգերի»,-եզրափակել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







