Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Մուրադյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Սամվել Պարույրի Մուրադյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար»,- ասվում է որոշման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







