Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Օրենքները պետք է լինեն հավասարակշռված և հաշվի առնեն հասարակության շահերը․ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. հուլիսի 13-ին:

Նշվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները և դրանց հնարավոր ազդեցությունը հանրային կյանքի և գործարար միջավայրի վրա, ինչպես նաև Օրենքների վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

Հանրապետության նախագահին տրամադրվել է նաև տեղեկատվություն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, Օրենքների մշակման առաջարկությամբ հանդես եկած՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» դիրքորոշման, Օրենքների ընդունման վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովի հիմնավորումների մասին: Հանրապետության նախագահը կարևորում է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների կարգավորումը:

Կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Օրենքներով սահմանվում են ոչ համալիր կարգավորումներ, առկա են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում բնական պաշարների ողջամիտ շահագործման և բնակչության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Հանրապետության նախագահը կարևորում է նաև Օրենքների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառումը:

Հակառակ դեպքում կարող են դրսևորվել անձանց սեփականության իրավունքի և սոցիալական արդարության սկզբունքի խախտումներ, անդառնալի վնաս հասցվել մշակութային և ճարտարապետական ժառանգությանը, շրջակա միջավայրին և հանրային առողջությանը:

Օրենքների կիրառման ընթացքում պետք է հետևողականորեն ապահովվի անձանց և կազմակերպությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Պետք է սահմանվեն խախտված իրավունքների համար համարժեք և արդարացի փոխհատուցման արդյունավետ կառուցակարգեր:

Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի Օրենքներն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն: Նման հնարավորության դեպքում, հանգամանալից և բազմակողմանի քննարկումների միջոցով հնարավոր կլիներ ընդունել առավել հավասարակշռված և հասարակության բոլոր խմբերի շահերը հաշվի առնող Օրենքներ, առաջարկել լուծումներ, որոնք կկարգավորեին ոլորտում առկա խնդիրները՝ միաժամանակ, ապահովելով այլ անձանց իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների կարծիքների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+