Հուլիսի 28-ին տեղի է ունեցել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների (ք.Լյուբերցի, Ռեուտովո և այլն) հայ համայնքի հետ, որտեղ վերջերս բախումներ էին տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանում հայերի միության Facebook-յան էջը, հանդիպման վայր է ընտրվել Կապոտնայում գտնվող «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ է կատարվել։
Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչներ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի ազգությունների հարցերով դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի մարզի տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ և այլք:
Արա Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք բախումների առաջին իսկ օրերից Ռուսաստանի հայերի միությունն իրականացրել է պետական մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում ՝ ադրբեջանական սփյուռքի առաջնորդների հետ սերտ շփման շրջանակում:
Նա հայրենակիցներին հորդորել է չդիմել չմտածված քայլերի և լինել համախմբված.
«Ամբողջ աշխարհի 10 միլիոն հայկական սփյուռքն այսօր զինվորներ են, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից», — ասել է նա:
Ըստ ՌՀՄ ղեկավարի՝ «այն փաստը, որ շուկաների և խանութների տերերը` Ադրբեջանից եկածները, այսօր սատարեցին, ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են Ռուսաստանի օրենքները, և ո՛չ Բաքուն, ո՛չ Ստամբուլը չեն կարող թելադրել իրենց կանոնները»:
Ա. Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին հանդիպմանը մասնակցելու և այս օրերին նրանց ցուցաբերած համախմբվածության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



