Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:52

Անհարմա՞ր չեք զգում այս նախագիծը բերելու համար․ Սամսոնյանը՝ Գրիգորյանին

Անհարմա՞ր չեք զգում այս նախագիծը բերելու համար․ Սամսոնյանը՝ Գրիգորյանին

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքվեց, թե արդյոք անհարմար չի զգում «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման համար։

«Պարոն Գրիգորյան, ինձ հետաքրքում է հետևյալը՝ երբ ընդդիմադիր ուժերին որևէ լրացուցիչ լծակ է տրվում ինստիտուտներ ձևավորելու կամ հանրային կառավարման այլ օղակներում որոշում կայացնողի դերակատարումը վերցնելու համար, որևէ առիթ բաց չեք թողնում խոսելու այն մասին, որ նոր իշխանությունը համագործակցող է, նոր պառլամենտական մշակույթ եք բերում։ Այս ամենը ինքներդ ձեզ որպես ձեռքբերում եք վերագրում։ Այս նախագիծը հետընթաց է ձեր՝ նախկինում արված հայտարարություններից։ Դուք անհարմա՞ր չեք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար», — հետաքրքրվեց ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Ոչ, տիկին Սամսոնյան, չեմ զգում»։

Սամսոնյանը նշեց, որ շատ վատ է, որ Գրիգորյանն իրեն վատ չի զգում, որովհետև ստացվում է, որ երբ ձևավորում ենք ինստիտուտներ և ներդնելու ենք սկզբունքներ՝ միտված ՀՀ-ում իրական խորհրդարանական մշակույթի ձևավորմանը, առաջին իսկ քայլերից՝ տեխնիկական խնդիրների առաջացման պարագայում, հետքայլ ենք կատարելու և բերելու ենք այսպիսի հետընթաց նախագծեր՝ համոզելու, որ ճիշտ եք։

«Գտնում եմ անլուրջ է խոսել նրա մասին, որ կա խոհրդանական մշակույթի առումով հետընթաց, այն պարագայում, երբ անկախ մարմնի անդամ ընտրելու գործըթացի առումով դուք լիազորություն չունեք։ ՏՄՊՊՀ բուն անդամ նշանակելու լիազորություն՝ որպես ընդդիմություն, չեք ունեցել, խորհրդարանական մեծամասնությունը դե ֆակտո դա ապահովել է։ Այս մասշտաբի բանը ապահովել է, այդ արձանագրումը չեք անում, բայց մրցութային խորհրդում հինգ անդամներից մեկի նշանակումը համարում եք հետընթաց։ Բայց երբ ասում եք հետընթաց՝ ու՞մ տեսանկյունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից վստահ եմ հետընթաց չի, հետընթաց է այս կարգավորում բերելը»,- նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Գործող կարգավորման պայմաններում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին՝ կոնսենսուսի սկզբունքով։ Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն:  Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+