ՄԱԿ –ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական միջազգային սահմանին այդ թվում ծանր զինատեսակներով վարվող փոխադարձ կրակի առթիվ, ինչի արդյունքում կան զոհեր։ Այս հայտարարությունը տարածել է Անտոնիո Գուտիերեշի քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը։
Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները` կողմերին հորդորելով անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից։
Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը վերջիններիս ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակից ելքեր որոնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ բանակցային լուծում գտնելուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







