Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:00

Լիբիայում հրադադար չի լինի, քանի դեռ Հաֆթարի ուժերը հետ չեն քաշվել. թուրք նախարար

Լիբիայում հրադադար չի լինի, քանի դեռ Հաֆթարի ուժերը հետ չեն քաշվել. թուրք նախարար

Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը» կհամաձայնի հրադադար հաստատել, եթե Խալիֆա Հաֆթարի ուժերը շարունակեն մնալ Սիրթ քաղաքում և Ջուֆրա ավիաբազայում։

Այս մասին Financial Times ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրք նախարարը նշել է, որ «Ազգային համաձայնության կառավարությունը» բանակցությունների ընթացքում ընգծել է, որ «Հաֆթարի ուժերը պետք է վերադառնան այն սահմաններին, որտեղ նրանք տեղակայված էին 2015 թ.»։
Չավուշօղլուն նաև մեկնաբանել է անցած շաբաթ լիբիական ալՎաթիյա ավիաբազայի վրա ավիահարձակումն ու նշել, որ այժմ տարվում է քննություն՝ պարզելու, թե ով է իրականացրել հարձակումը։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Լիբիայի հյուսիսարևմտյան ալՎաթիյա ավիաբազայի վրա ավիացիոն հարձակումներ էին եղել։ Մայիսին ավիաբազան թուրքական զորքերի օգնությամբ գրավել էր Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը», որից հետո այստեղ տեղակայվել էին նաև թուրքական ՀՕՊ ուժեր։

Լիբիայի մարտերում ներգրավված գրեթե բոլոր ուժերը հայտարարեցին, որ ավիահարձակում իրականացնողներն անհայտ են։ Կարծիքներ կային, որ դրանք եղել են «օտարերկրյա ուժեր, որոնք աջակցում են Խալիֆա Հաֆթարին»։

2011 թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, որը ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում՝ Տոբրուք քաղաք-կենտրոնով, գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը»՝ Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+