Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:56

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Ողջունելով ՀՀ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակից՝ այդ համատեքստում թվարկելով այն ծրագրերը, որոնք իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հաջողվել է քննարկել և դրանց կյանքի կոչման համար նախանշել կոնկրետ ժամկետներ: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած համավարակի հարուցած տնտեսական խնդիրներին, Արցախն աշխատուժի կարիք շատ ունի, ինչն արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար հայրենիքում զբաղվածության խնդիրը լուծելու լավ հնարավորություն է:

Անդրադառնալով հանրապետության ներքաղաքական կյանքին՝ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է քաղաքական ուժերի մեծ մասի հետ ստեղծել համընդհանուր միասնության ու համերաշխության մթնոլորտ, ինչը նպաստելու է հավաքական ջանքերով առկա խնդիրների կարգավորմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական ու ազատ հանրապետություն է, ինչը մեկ անգամ ևս աշխարհը հնարավորություն է ունեցել տեսնելու նախագահական և խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ: Նա հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին բարդ ու դժվարին ժամանակահատվածում նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինս իր փորձով ու գիտելիքներով կշարունակի հաջողությամբ ծառայել հայրենիքին:

Նախագահների առանձնազրուցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+