Թուրքիայի ղեկավարությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, շարունակում է սրել իրադրությունը Սիրիայում եւ Լիբիայում, քանի որ շարունակ աջակցում է ահաբեկչական տարատեսակ խմբավորումների:
Այս մասին հայտարարել է Չեխիայի Հանրապետությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը, հայտնում է SANA գործակալությունը:
Ըստ նրա՝ Էրդողանը երկար տարիներ ռազմական աջակցություն է ցուցաբերել ԻՊ-ին ու այլ ահաբեկչական խմբավորումների, որոնք գործում են Սիրիայի տարածքում, իսկ Էրդողանի ընտանիքն էլ այդ նույն ժամանակահատվածում զբաղվել է սիրիական ու իրանական նավթի ապօրինի առեւտրով, որոնք գողացել են հենց իսլամական պետության ահաբեկիչները:
Էրդողանը, ըստ Դավիդի, ներկայումս վարում է ծածուկ քաղաքականություն մեկ այլ հակամարտության գոտում՝ Լիբիայում, որտեղ թուրքական նավերը տեղափոխում են զենքեր՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատած զենքի էմբարգոյին: