Հանրապետության նախագահը գույքահարկի բարձրացումը համարում է ժամանակավրեպ, նշելով, որ չունի որևէ լիազորություն օրենքը հետ ուղարկելու խորհրդարան և ստիպված այսօր ստորագրել է այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Նախագահը առնվազն անկեղծ չէ իր պատճառաբանության մեջ, քանի որ ընդամենը մեկ օր անց ստորագրելու դեպքում օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից, ինչով էլ պայմանավորված էր կառավարության կողմից հերթական անգամ արտահերթ նիստով հարկեր բարձրացնելը»,- գրել է Թանդիլյանը։
Պատգամավորը նշել է, որ նույն գործընթացը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ հարկերի բարձրացում նախատեսող օրենքը նախագահը ստորագրեց նույնիսկ Շվեյցարիայից։
«Կարծես թե նույնիսկ նախագահը չի փրկում իշխանությանը, քանի որ օրենքը դեռ պաշտոնական տեղեկագրում հրապարակված չէ, ուստի արդեն հուլիսին հրապարակվող օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից»,- գրել է Թանդիլյանը։
https://www.facebook.com/mane.tandilyan/posts/3816860071665822
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







