Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ-ի ճգնաժամի լուծում է և միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
«Սա համարձակ ու պատմական քայլ է: Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով, այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը հայտնեց, որ ինքն ամեն օր է աշխատանքի ներկայանում, այսօրվանից սկսած արդեն մասնակցելու է նիստերին.
«Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»,- ասաց ՍԴ դատավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







