ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից մեղադրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին «Ձորահէկը» յուրացնելու, «Սպայկա» ընկերության միջոցով ապրանքների մաքսանենգության, «Հիլթոն» և «Օպերա սյուիթ» հյուրանոցները ձեռք բերելու մեջ:
Նրա խոսքով՝ «Արմենիա», «Շանթ» և շատ այլ հեռուստաալիքներ փաստացի սեփականատերերից գործնականում խլվել են Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից։ Ընդ որում, Սարգսյանի ընտանիքի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները կարևոր դեր են խաղացել ընտրակեղծիքների սխեմայում։ Ընտրական գործընթացների ընթացքում Սարգսյանի ընտանիքը կանգնած է եղել սոցիոլոգիական հարցումների և էքզիթփոլների հետևում նախընտրական շրջանում, ինչպես նաև ընտրատեղամասերում բեմադրական միջադեպեր կազմակերպելու հետևում, հայտարարել Է վարչապետը։
«Էդ որ ընդդիմադիր լրագրողներն ասում էին՝ էսինչ ընտրատեղամասում ընտրակեղծիք է, բոլոր լրագրողները, դիտորդները վազում էին այդտեղ, դա Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից գծված պլան է եղել, որ բոլորին կենտրոնացնել մի տեղամասում, իսկ մնացած տեղամասերում այդ ընթացքում շաղգամն իր գործն անում էր: Ասենք, ուրիշի անձնագրով քվեարկության փորձ է արվել, ընտրակեղծարարը բռնվել է: Բնականաբար բոլոր դիտորդները լրագրողները՝ սպեցնազով գնում են այնտեղ, վերջում պարզվում է, որ 50-ամյա քաղաքացին սխալմամբ վերցրել է կնոջ անձնագիրը:
Ու այդ 50-ամյա կնոջ անուն-ազգանունը նախապես որոշված է եղել ՀՀԿ-ի, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից: Ասել են՝ քաղաքացի ջան, էսինչ օրը, էսինչ ժամին պատահաբար կվերցնես կնոջդ անձնագիրը, կգնաս կտաս, հետո աղմուկ-աղաղակ կլինի, մինչև մյուս տեղամասերում հարցերը լուծենք:
Հիմա մեզ ասում են՝ մաքսանենգություն ես անում և ինչու է դա կոնկրետանում իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք, ռեկետյոր ենք: Այսինքն մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը: Իրենց հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը և քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են, որ այդ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, կերտեն իրենց նման եղկելի կերպար: Սա է իրենց ամբողջ նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի»,- նեշց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ որևէ կասկած չկա, որ այդ կոռումպացված համակարգին բոլորին մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի, որովհետև իրենց թիկունքում, իրենց մտքում մի բան կա՝ ճշմարտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






