Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:14

«Չենք հասցրել, բայց կանենք». Թանդիլյանը խոսեց դանդաղկոտության մասին, Թունյանը հակադարձեց

«Թվում էր, թե Բյուջեն պետք է դառնար տնտեսական հեղափոխության գլխավոր բաղադրիչներից մեկը, բայց շարունակում ենք ծրագրային իմաստով ունենալ նույն իներցիոն բյուջեն»: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը քննարկելիս ասաց ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեում առկա ծրագրերի զգալի մասը էականորեն թերակատարվել է և ռեֆորմների բացակայությունն է իշխանությունների գլխավոր խնդիրը.

«Չկա մի ոլորտ, տնտեսության մեջ, որտեղ տեղի է ունեցել այնպիսի ռեֆորմ, որը հիմք կդնի ապագա կայուն զարգացմանը: Ընդամենը՝ ծախսերի ավելացման հաշվին կատարվում են նախկիններից մնացած ծրագրեր՝ երբեմն ավելի դանդաղ»:

Թանդիլյանը խոսեց նաև իշխանությունների դանդաղկոտության մասին.

« Բյուջեի չկատարողականի հիմնավորումներում կարմիր թելով անցնում է «չենք հասցրել» միտքը գրեթե բոլոր գերատեսչությունների մոտ՝ չենք հասցրել մրցույթներ անել, չենք հասցրել չափանիշներ գրել,չենք հասցրել բայց կանենք մյուս տարի»:

Պատգամավորի խոսքով՝ պետք է գրել այնպիսի ծրագրեր, որոնք կկատարվեն,

«Թե չէ բոյւջեի ներկայացման բոցաշունչ ելույթներից հետո այդ բարեփոխումները չանելու հինավորումները զարմանալի են»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանին հակադարձեց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը և եկամտահարկի համահարթ դրույքաչափին անցումը կարևոր ռեֆորմ էր: Թունյանը նշեց, որ դա  գույքահարկի և կադաստրային արժեքների հետ կապված ռեֆորմների ու մոտ ապագայում՝  եկամուտների համատարած հայտարարագրման ռեֆորմների մի մասն էր կազմում:

Նա Թանդիլյանին կոչ արեց այդ ռեֆորմների դեպքում էլ պահպանել նույն մոտեցումը.

«Հույս ուենմ, որ մեզ կստիպեք, որ կօգնեք արագ կատարել այդ փոփոխությունը, ոչ թե մեղադրել դանդաղկոտության մեջ, համոզված եմ, որ միասին շատ կառուցողաան աշխատելու ենք»:,-ասաց Թունյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+