Մենք կքննարկենք Սահմանադրական դատարան դիմելու հարցը. բնականաբար այդ գործիքը կա, սակայն ԲՀԿ-ի ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար. այս պահին «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ նման հարց չենք քննարկել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ բացառում, որ պատեհ պահի կքննարկենք նաև այդ հարցը»,-ասաց Զոհրաբյանը:
Հարցին, թե իր կարծիքով ինչու է շտապում իշխանությունը ՍԴ հարցը լուծելու հարցում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.
«Երկրում սկսվել են քաղաքական ռեպրեսիաներ: Նաև այսօր ԱԱԾ-ի տարածած բոյևիկ հայտարարության մեջ, որ դիմում են մեր հայրենակիցներն, ովքեր ունեն տեղեկատվություն ԲՀԿ-ի կողմից ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բաժանելու մեջ: Իսկ գլխավոր դատախազը ԱԺ-ում իմ հարցին ի պատասխան ասում էր՝ հագիստ եղեք, փաստերը ավելի քան բավարար են, հիմա համայնք առ համայնք, տերև առ տերև, գյուղ առ գյուղ ընկած մարդիկ են պեղում, որոնք կհամաձայնեն մաթեմատիկայի տետրակի վրա գրել, որ ասենք, օրինակ, Ծառուկյանը, մեզնից որևէ մեկը ընտրությունների ժամանակ իրենց կամ փող է տվել, կամ փողի խոստում է տվել»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավրոը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը դադարեց խոշոր սեփականատեր լինելուց այն պահից, երբ ԲՀԿ-ի հատուկ նիստում հնչեցրեց բավականին կոռեկտ ու կշռադատված մտահոգություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







