Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:07

Մայիսի 2-ից ցայսօր Լոս Անջելեսից հայրենիք է վերադարձել մոտ 370 ՀՀ քաղաքացի․ Աննա Նաղդալյան

Մայիսի 2-ից ցայսօր Լոս Անջելեսից հայրենիք է վերադարձել մոտ 370 ՀՀ քաղաքացի․ Աննա Նաղդալյան

Ինչպես ԱՄՆ այլ քաղաքացիների, այնպես էլ Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ ցույցերին հիմնականում պայմանավորված է ռասայական խտրականության դեմ պայքարով, ինչը ընդհանրական առումով բոլոր մասնակիցների շարժառիթն է։ Հայերը չեն մասնակցել անկարգություններին։ Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայ համայնքին անկարգություններից հիմնականում վնաս չի հասցվել։ Արևմտյան ափի հայկական հոծ բնակչությամբ քաղաքները դուրս են մնացել անկարգությունների կենտրոնացման շրջաններից։ Տուժել են մոտ մեկ տասնյակ հայերի պատկանող խանութներ, որոնք թալանվել են։

Խոսելով հայերի անվտանգության ու ապահովության մասին՝ Նաղդալյանը նշել է, որ դրությունն այժմ խաղաղ է և ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից։ Հայերի անվտանգությունն ապահովված է։

Հարցին, թե այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր խնդիրներով, այդ թվում՝ Հայաստան վերադառնալու ցանկությամբ։ Որքա՞ն ՀՀ քաղաքացի է վերադարձել, և քանիսի՞ վերադարձը դեռ պետք է ապահովվի՝ Նաղդալյանը նշել է․

«Համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին տվյալ իրավիճակով պայմանավորված բազմաթիվ խնդիրների շուրջ, այդ թվում՝ նրանց վերադարձի կազմակերպման։ Մայիսի 2-ից ցայսօր Լոս Անջելեսից հայրենիք է վերադարձել մոտ 370 ՀՀ քաղաքացի։ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան է վերադարձել 150-ից ավելի ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ 37 ուսանող  և 35 աշակերտ»։

Անդրադառնալով ԱՄՆ Դենվեր քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը վանդալիզմի ենթարկելուն՝ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ընթացող ցույցերի արդյունքում պղծվել-վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը, և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը։

«Իրադրության հանդարտեցումից հետո ամերիկահայ համայնքի մասնակցությամբ քայլեր կձեռնարկվեն խաչքարի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով մշտական կապ ենք պահպանում Ամերիկայի հայկական համայնքային կառույցների և անհատների հետ»,- ասել է Աննա Նաղդալյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+